|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը Տիգրանակերտում ծառայություն իրականացնող զինվորներին կոչ է արել Տիգրանակերտում բնակվող ընտանիքներին հեռացնել ավելի ապահով վայրեր:
Ըստ Infocenter-ի՝ այդ կապակցությամբ ԶՈՒ գլխավոր շտաբը գրավոր հաղորդագրություն է ուղարկել Տիգրանակերտ նահանգի Սիլվան, Հանի, Լիջե, Քուլփ եւ Դիջլե շրջաններում ծառայող բոլոր զինվորականներին:
Նշվել է, որ նման կոչ է արվում, քանի որ հիշյալ շրջաններում Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության զինվորականները հավաքում են հասցեներ, և հնարավոր են դժբախտ դեպքեր: