|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մարզերի բժշկական հաստատություններում բժիշկների պակասին:
Նախարարը նշեց, որ առողջապահության նախարարությունը քարտեզագրել է և գիտի, թե որ մարզերում բժիշկների պակաս կա։ Նրա խոսքով` նախարարությունը համապատասխան լծակներ չունի` բժիշկներին ուղղորդելու համար, սակայն գործի են դրվում տարբերակներ`բժիշկների պակասը լրացնելու համար:
«Պետք է գերարտադրել, պայմաններ ստեղծել, որ մարզերում աշխատելը գրավիչ լինի, և նպատակային կլինիկական օրդինատուրա ներդնել։ Վերջինը մենք ակտիվ իրագործում ենք»,- ասաց Արմեն Մուրադյանը։