|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ շենքի դարպասների մոտ են հավաքվել սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարողները: Նրանց էին միացել նաև ՀԱԿ պատգամավորներ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը: Ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցավ հրմշտոց, որից հետո ելույթով հանդես եկավ Լևոն Զուրաբյանը եւ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին անվանեց «խուժան»:
Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Զուրաբյանի հնչեցրած գնահատականին, Օսիպյանն ասաց. «Անկախ նրանից, թե որ խմբակցության կամ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, եթե վիրավորանք է հասցնում ազգի իրավապահ մարմնի ներկայացուցչին, ապա օրինակ է ծառայում մեր մյուս քաղաքացիներին, թե` տեսեք, որ կարող ենք այսպես վարվել իրավապահ մարմինների հետ, դուք էլ այդպես շարժվեք, հավաքի հարգելի\' մասնակիցներ»: Նա նաեւ ասաց, որ նույն բանն ասել է Լևոն Զուրաբյանին:
Հարցին, թե այս առնչությամբ պատրաստվո՞ւմ է որևէ քայլի դիմել, Օսիպյանն ասաց, որ դեռ ծառայության մեջ է և հետո կորոշի իր անելիքը: