|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայում անմարդկային հերթական արարքն է տեղի ունեցել. Շըրնաք նահանգի Դիջլե շրջանում ոստիկանության հատուկ ծառայակիցների կողմից սպանված 24-ամյա քուրդ երիտասարդ Հաջը Լոքման Բիրլիքի դին կապել են մեքենայի հետևի մասից և քարշ տվել փողոցներով:
Ըստ Demokrathaber-ի՝ ոստիկանները նկարահանել են իրենց անբարո արարքը, նրանք անվերջ հայհոյանքներ են հնչեցնում մահացած երիտասարդի հասցեին:
Ողջ երկիրը ցնցված է կատարվածից, սակայն լրատվական մի շարք իշխանամետ կայքեր տեսանյութն ու լուսանկարը «մոնտաժված» են համարել:
Նշենք, որ Թուրքիայում քրդերի դեմ ատելությունը սրվեց ՔԲԿ-ականների հարձակումներից հետո: