|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ֆրանսահայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆն արդեն ժամանել է Հայաստան: Վաղը` հոկտեմբերի 2-ին, նրա մասնակցությամբ, «Փյունիկ» ակումբի մարզադաշտում տեղի կունենա «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի և Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականների բարեգործական հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի պաշտոնական կայքը, բարեգործական ֆուտբոլային հանդիպման ողջ հասույթը կուղղվի սահմանամերձ Խաչիկ գյուղի դպրոցի և Գավառ քաղաքի մանկատան սաների համար մարզական հանդերձանքի ձեռքբերմանը: