|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ադրբեջանի «Ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության նախագահի խորհրդական Մամեդ Իբրահիմը ձերբակալվել է Նարիմանովի ոստիկանության կողմից. հայտնում է contact.az-ը: Նա կասկածվում է խուլիգանության մեջ:
Այդ մասին Իբրահիմն անձամբ հայտնել է կուսակցության փոխնախագահ Գեզալ Բայրամլիին՝ զանգահարելով ոստիկանությունից։ Բայրամլին Facebook-ի իր էջում գրել է, որ Իբրահիմին ձերբակալել են քաղաքական գործիչ Միքայիլ Գուլիևի բողոքի հիման վրա։ Նրա պնդմամբ՝ Իբրահիմն փողոցում վիրավորել է իրեն ու հարձակվել իր վրա։ Իբրահիմը, սակայն, հայտարարում է, որ իրականում հենց Գուլիևն է վիրավորել ու հարձակվել իր վրա։