|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խոսելով սահմանային լարվածության մասին, որի ժամանակ զոհվել և վիրավորվել են խաղաղ բնակիչներ, ասաց, որ նախօրեին հայտարարություններով հանդես են եկել և՛ ԱԳՆ-ն, և՛ պաշտպանության նախարարությունը, և եթե Ադրբեջանի կողմից նման ագրեսիան շարունակվի, ապա դրա համարժեք պատասխանը պետք է ստանան:
«Բայց, համենայն դեպս, ես չեմ պատկերացնում, որ այդպիսի լուծում կլինի: Այսօր Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ժամանակ նաև կլինի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Ինձ թվում է` այդ հարցը նորից կքննարկվի: Ես այն համոզման եմ եկել, որ եթե նման ձևով շարունակվի, և մեր խաղաղ բնակչության նկատմամբ նման ագրեսիա գործադրվի, պետք է համարժեք պատասխան տրվի»,- ասաց պատգամավորը: