|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է որոշում «Գյումրու ֆուտբոլային ակադեմիա» ներդրումային ծրագրին հավանություն տալու մասին:
Գյումրիում ֆուտբոլի ակադեմիայի կառուցման ծրագիրը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և երկու միջազգային կազմակերպությունների՝ Ֆուտբոլի համաշխարհային միության՝ ՖԻՖԱ-ի և Ֆուտբոլի եվրոպական միության՝ ՈւԵՖԱ-ի կողմից իրականացվող համատեղ ներդրումային ծրագիր է: Այն ներառված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Հայկական Ֆուտբոլի ստրատեգիական զարգացման ծրագրի» շրջանակներում:
Գյումրիի ֆուտբոլի ակադեմիան ներառում է 8 հեկտար հողատարածք, որը Գյումրու քաղաքապետի 11.05.2009թ. թիվ 908-Ա որոշմամբ հատկացվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:
Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայում կկարողանան մարզվել մինչև 1000 պատանիներ և աղջիկներ: Ակադեմիայում տեղի մասնագետների համար կկազմակերպվեն մարզչական կրթական դասընթացներ, որի արդյունքում վերապատրաստված և համապատասխան արտոնագրեր ստացած մարզիչներն իրավունք կստանան աշխատելու հայկական ֆուտբոլում: