|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց նախորդ տարվա մայիսի 17-ին «Վերնիսաժ»-ի մոտ հնչած կրակոցների գործով դատական նիստը: Նիստը նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը տեղեկացրեց, որ մինչ դատը վատացել է գործով ամբաստանյալ Վալերի Հովհաննիսյանի ինքնազգացողությունը և նրա համար շտապօգնության բրիգադ է հրավիրվել: Սակայն ամբաստանյալն արդեն իրեն լավ է զգում և կարող է մասնակցել նիստին:
Այս պահին մեղադրող դատախազ Հարություն Սարգսյանը հրապարակում է մեղադրական ճառը: