|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ամերիկյան CBS հեռուստաալիքը տեսագրել է, թե ինչպես են Թուրքիայի գործարաններում շահագործում Սիրիայից փախած անչափահասներին՝ նրանց աշխատեցնելով շաբաթական 25 դոլարով:
T24-ը տեղեկացնում է, որ հեռուստաալիքը նշել է, որ Թուրքիայում գրեթե չկա այնպիսի գործարան, որը չունենա սիրիացի անչափահաս աշխատող:
10-ամյա Հյուսեյն Օմերը այդ անչափահասներից մեկն է: Նա փախել է Հալեպից, աշխատում է շաբաթական 6 օր, օրական 12 ժամ՝ հոգալու իր 9 հոգանոց ընտանիքի ծախսերը: Տղային տքնաջան աշխատանքի դիմաց վարձատրում են շաբաթական 25 դոլար (ամսական 100 դոլար):