|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայում Ընտրությունների գերագույն խորհուրդը մերժել է Սևան Նիշանյանին Լիբերալ-դեմոկրատական կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրելու առաջարկը: Ըստ Diken-ի՝ այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել Լիբերալ-դեմոկրատական կուսակցության փոխքարտուղար Թարըք Բեյհանը: Նրա խոսքով՝ Նիշանյանի թեկնածությունը մերժվել է նրա բանտարկության պատճառով:
Հիշեցնենք, որ Նիշանյանը գտնվում է բանտում եւ ազատազրկման է դատապարտվել 11 տարով՝ «ապօրինի շինություններ կառուցելու» և «կնիք կեղծելու» մեղադրանքով: