|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արդեն հայտնել ենք, որ օրերս Կիևի օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի մարզիկ Վալեխ Ջավանշիր օղլու Ամիրալիևը, ով Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ է գտնվում` «Ահաբեկչություն» հոդվածով հանցանք գործելու համար:
Բաքվում հայտնի են դարձել մարզիկի ձերբակալության մանրամասնեը. գրում է Независимая газета-ն:
Պարզվել է, որ ձերբակալվածը սերտ կապեր է ունեցել Վուգար Պադարովի հետ, որը մեղադրվել է երկրում մի քանի ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ Ադրբեջանում «Եվրատեսիլ-2012»-ի նախաշեմին Իլհամ Ալիևին սպանելու նպատակով։ Նշվում է, որ հանցավոր խումբը մի շարք այլ հանցագործությունների հեղինակ է և կապեր է ունեցել «Ալ Քաիդա»-ի հետ:
Հետաքննությունը երկար է տևել: Արդյունքում` 2013-ին խմբի մի շարք անդամներ կալանավորվել են, մյուսների նկատմամբ հետախուզում է հայտարարվել: