|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր ազատամարտիկները հավաքվել էին Աբովյան փողոցում` այնտեղ, ուր երեկ ծեծի էր ենթարկվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, որպեսզի խորհրդակցեն, որոշեն հետագա անելիքները:
Լրագրողների հետ զրույցում ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը նշեց, որ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը կապ է հաստատել Երևանի փոխոստիկանապետի հետ, և ոստիկանությունից ասել են, որ ծեծողը` Տիգրանը, արդեն բերման է ենթարկվել ոստիկանություն, ևս 4-5 ժամ է անհրաժեշտ, որ մյուս ծեծողներին էլ գտնեն ու բերման ենթարկեն:
«Մենք էլ մեր միջոցներով ենք նրանց փնտրում: Մեր ընկեր ազատամարտիկները շրջաններից արդեն ճանապարհվել են այստեղ: Այս մի քանի ժամվա մեջ կորոշենք` ինչ անել: Թող իրավապահ մարմինները գործեն, մենք նրանց չենք խանգարի: Եթե զգանք, որ գործն ուզում են կոծկել, մենք որոշում կկայացնենք` մեր ընկերներով»,- ասաց Ռազմիկ Պետրոսյանը: