|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ նախաձեռնել էին «ինքնիշխանության երթ» դեպի Հանրապետական կուսակցության գրասենյակ: Նախաձեռնության մասնակիցներն իրենց բողոքն էին հայտնում գործող իշնություններին, ինչպես նաև դժգոհում էին Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությունից, երկրում իրականացվող սահմանադրական բարեփոխումներից:
Բողոքի մասնակիցները հայտարարում էին, որ պայքարելու են սահմանադրական բարեփոխումների դեմ: Երթի մասնակիցները հայտարարություն ընթերցեցին ՀՀԿ-ի գրասենյակի դիմաց: Հայտարարության մեջ ասվում է, որ երթն ուղղված էր «երկրում իրական ինքնիշխանության հաստատմանը»: