|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի կողմից «Տարվա մարդ 2015» կոչմանն է արժանացել Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը: Նա պարգևատրվել է արվեստի բնագավառում ունեցած քաղաքացիական դիրքորոշման համար:
Համալսարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Հայ-ռուսական համալսարանի 16-րդ տարեդարձին նվիրված միջոցառման շրջանակներում:
Ի դեպ, գրականության բնագավառում Տարվա մարդ է ճանաչվել Նարինե Աբգարյանը, իսկ սպորտի բնագավառում` Տիգրան Մարտիրոսյանը: