|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ այս գիշեր պատահար է տեղի ունեցել Երևանում: Բախվել են «Օպել» մակնիշի մեքնենան և մոտոցիկլետը: Մեր տեղեկություններով՝ մոտոցիկլետի ղեկին եղել է 16-ամյա Ինեսա Ստեփանյանը, ով ծանր վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Yerkir.am-ի հետ զրույցում հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը հայտնեց, որ աղջիկն իրենց մոտ է ընդունվել ձախ ոտքի ամպուտացված վնասվածքով: Բժիշկները վիրահատել են աղջկա ոտքը, նա այժմ գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է միջին ծանրության: