|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ Ջիզրեում Քրդական բանվորական կուսակցության զինյալների դեմ կատարված գործողությունների ընթացքում սպանվածները ոչ թե խաղաղ բնակիչներ էին, այլ ահաբեկիչներ. տեղեկացնում է Demokrathaber-ը:
«Ահաբեկչական խմբավորման դրոշով փաթաթված այդ ահաբեկիչները աշխարհին ներկայացվում են որպես խաղաղ բնակիչներ»,- ասել է նա:
Էրդողանն անդրադարձել է նաև 75-ամյա ծերունուն, ով սպանվել էր Ջիզրեում պարետային ժամի ընթացքում գլխին ստացած կրակոցից: Նրա խոսքով՝ ծերունին մահացել է հենց ՔԲԿ-ականների կրակոցից: