|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրիի Պուշկինի փողոցի թիվ 63 հասցեում գտնվող կիսաքանդ շինությունից, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Խաչատուր Բ.-ին և 1991 թ. ծնված Ռոբերտ Հ.-ին:
Զննությամբ նշված կիսաքանդ շինությունից հայտնաբերվել է էմալապատ աման՝ շագանակագույն նստվածքով, 400 գ բուսական զանգվածի ցողուն և 4.7 գ մանրացված բուսական զանգված:
Խաչատուր Բ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը պատկանում է իրեն, իսկ բուսական զանգվածները քաղել է Գյումրիի ավտոկայանի տարածքի կանեփի թփերից:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: