|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի սեպտեմբերի 10-ին կայացած նիստում նախագահը, մեր տեղեկություններով, նախատել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին:
Նախատինքի պատճառը եղել են սահմանադրական բարեփոխումների շուրջ Դավիթ Հարությունյանի տված որոշ մեկնաբանությունները: Մասնավորապես, նախագահը շեշտել է, որ կառավարությունը պետք է իր դիրքորոշումը հայտնի, այժմ եզրակացություններ տալու ժամանակն է, ոչ թե առաջարկներ ներկայացնելու»: