|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԵՏՄ անդամ երկրներին առաջարկել է ռազմավարական ապրանքների առևտրում անցում կատարել ռուբլիով հաշվարկին՝ հրաժարվելով դոլարից կախվածությունից։ Այս մասին նա հայտարարել է բելառուսական Գրոդնո քաղաքում ԵՏՄ երկրների վարչապետերի հանդիպման ժամանակ. հայտնում է ТАСС-ը:
«ԵՏՄ-ում անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ազգային արժույթով կատարվող փոխադարձ հաշվարկների ինտենսիվացման և դոլարացումը կրճատելու ուղղությմաբ։ Արդիական է նաև համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության իրականացման հարցում փորձի փոխանակումը։ Այս համատեքստում կարևոր է ռազմավարական ապրանքների փոխադարձ առեւտուրը, առանց դոլարին կապվածության, ռուբլիով կատարելու գաղափարը»,- ասել է Հայաստանի վարչապետը: