|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի` արդարադատության նախարար նշանակվելուց հետո թափուր պատգամավորական մանդատը, ըստ ՀՀԿ ցուցակի, բաժին է ընկնում «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Բեքարյանին:
Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին` արդյո՞ք քննարկվել է, թե ում է տրվելու թափուր պատգամավորական մանդատը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Դեռ չենք քննարկել այդ հարցը: Եթե հերթական եկողը ցանկություն կունենա, լավ, եթե` ոչ, պետք է քննարկել»:
Նշենք, որ Կարեն Բեքարյանի հետ կապ հաստատել չի հաջողվում: