|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Արդեն հայտնել ենք, որ Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին տեղակայված մարտական հենակետերից մեկում այս առավոտ հակառակորդի գնդակից զոհվել է պայմանագրային զինծառայող` 40-ամյա Հայկ Թևոյանը: Yerkir.am-ի տեղեկություններով՝ Թևոյանն Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղից էր:
Yerkir.am-ի հետ զրույցում Նորաշենի գյուղապետ Արթուր Կարապետյանը հայտնեց, որ Թևոյանն ամուսնացած էր, 5 երեխա ուներ՝ երեք աղջիկ և երկու տղա:
Գյուղապետի խոսքով՝ մեծ դուստրը երկու տարի առաջ էր ամուսնացրել և երեխա ունի, իսկ երեխաներից երկուսը դպրոցական են:
«Խեղճ ապրող ընտանիք էր. անասուն էին պահում, գյուղատնտեսությամբ զբաղվում: Տան միակ աշխատողը հայրն էր: Ցավալի կորուստ է…»,- ասաց նա: