|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին տեղակայված մարտական հենակետերից մեկում այս գիշեր հակառակորդի գնդակից զոհվել է պայմանագրային զինծառայող Հայկ Կառլենի Թևոյանը (ծնվել է 1975-ին): Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ վերջին օրերին հակառակորդն ինտենսիվորեն խախտում է հրադադարի ռեժիմը: Այս գիշեր հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորվել էին Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի երկու խաղաղ բնակիչներ: