|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարարի պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը ներկայացրեց սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկներին հավանություն տալու մասին որոշումը:
Որոշման նախագծով առաջարկվում է հավանություն տալ սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկներին, որոնցում ամփոփված են հանրապետական գործադիր մարմնի և պետական կառավարման այլ մարմինների դիրքորոշումը նախագծի վերաբերյալ:
«Մեծարգո\' վարչապետ, նախագծի վերաբերյալ առաջարկությունները ամփոփվում են և այժմ գտնվում վերաամփոփման փուլում: Խնդրում ենք ժամկետ` այդ կարծիքները ամփոփելու համար»,- ասաց Արսեն Մկրտչյանը:
Վարչապետը հավելեց. «Երեկ մենք աշխատել ենք` պարոն Մկրտչյանը, պարոն Գաբրիելյանը և Դավիթ Հարությունյանը: Մոտ վեց ժամ նայել ենք բոլոր առաջարկությունները: Կան առաջարկություններ, որոնք արժանի են քննարկման: Այսօր հանրապետության նախագահի հետ պայմանավորվել եմ, որ ԱԺ-ի հետ կազմակերպենք քննարկումներ՝ մի քանի օր: Նաև նախարարներն ու գերատեսչությունների ղեկավարները թող մասնակցեն, ու փորձենք ընդհանուր հայտարարի գալ, որից հետո ես կստորագրեմ, ու կուղարկենք ԱԺ»: