|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Իգդիրից Նախիջևան տանող ճանապարհին՝ Դիլուջու շրջանում, զինված հարձակում է տեղի ունեցել թուրք ոստիկանների տեղափոխող ավտոբուսի վրա:
Ըստ Radikal-ի՝ հարձակումն իրականացրել են Քրդական բանվորական կուսակցության զինյալները: Քուրդ զինյալները կրակ են բացել ավտոբուսի վրա, ինչի հետևանքով ոստիկաններից մի քանիսը վիրավորվել են: Թուրք ոստիկանները պատասխան կրակ են բացել, սակայն քուրդ զինյալները փախուստի են դիմել:
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Զինյալներին գտնելու ուղղությամբ գործողություններ են իրականացվում: