|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր մտահղացումներով է հանդես գալիս` ընտրություններում ձայների մեծամասնությունը հավաքելու համար:
Zaman պարբերականի տեղեկությունների համաձայն՝ Էրդողանը «Saray TV» (իր նստավայրի՝ Սպիտակ պալատի պատվին) անունով նոր հեռուստաալիք է ստեղծում՝ ընտրություններից առաջ «Արդարություն և զարգացում» կուսակցության քարոզարշավն ըստ արժանվույն իրականացնելու համար: Նորաբաց հեռուստաալիքը կսկսի գործել մեկ ամսից. 24 ժամ կհեռարձակվեն Էրդողանի ելույթներն ու հանդիպումները քաղաքապետերի, նահանգապետերի և այլ ղեկավարների հետ:
Նշվում է նաև, որ հեռուստաալիքի տնօրեն կնշանակվի Թուրքիայի պետական հեռուստաալիք TRT-ի տնօրեններից մեկը: