|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Wikipedia ինտերնետային հանրագիտարանի ռուսական տարբերակն այս գիշեր արգելափակվել է. հայտնում է Российская газета-ն:
Նշվում է, որ արգելափակումը պահանջել է Ռուսաստանի «Ռոսկոմնադզոր»-ը: Պատճառը ռեսուրսում թմրանյութերի մասին հրապարակված հոդվածն է եղել, իսկ Ռուսաստանում արգելված է նման տեղեկատվության տարածումը:
Հանրագիտարանը հրաժարվել է հեռացնել հոդվածը՝ նշելով, որ այն հիմնված է ՄԱԿ-ի կայքից վերցված նյութերի վրա: Եվ քանի որ մեկ էջն արգելափակել հնարավոր չի եղել, արգելափակվել է ողջ պորտալը: