|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրյալ Տիգրան Խաչատրյանն օգոստոսի 20-ին դատահոգեբուժական փորձաքննության է ենթարկվել: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Խաչատրյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը: Նրա խոսքով՝ նշանակված փորձաքննության պատասխանները կստացվեն մոտ 15 օրից:
Փաստաբանը նաև հայտնեց, որ իր պաշտպանյալը շարունակում է գտնվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում:
Նշենք, որ նախաքննական մարմինը դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակել` ինչպես գործով մեղադրյալների, այնպես էլ տուժողների նկատմամբ:
Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), եւ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանավորումը: Ներկայումս նա գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում, քանի որ, ըստ պաշտպանի, առողջական խնդիրներ ունի: