|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այսօր, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում առաջին անգամ մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ Հայաստանի մանկապատանեկան ֆուտբոլի մրցանակաբաշխությունը: 2014 թ. սեպտեմբերից մինչև 2015 թ. հունիս ամիսները 9 տարիքային խմբերի 13 առաջնություններում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի, ինչպես նաև Արցախի թիմերը վիճարկել են լավագույնի կոչումը: Այսօր տեղի ունեցավ բոլոր ուժեղագույնների և անհատական անվանակարգերում լավագույնների պարգևատրությունը: Միջոցառմանը մասնակցեցին և պատանի ֆուտբոլիստներին պարգևատրեցին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները՝ Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Կամո Հովհաննիսյանը և Լևոն Հայրապետյանը:
Տարիքային տարբեր խմբերի լավագույնների և անհատական անվանակարգերում հաղթողների ամբողջական ցուցակը կարող եք տեսնել այստեղ.
Աղբյուր` ՀՖՖ պաշտոնական կայք