|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնությունից ժամանած մի խումբ գործարարների: Վարչապետը ողջունել է նրանց այցը ՀՀ և նշել, որ կառավարությունը պատրաստ է աջակցել տարբեր ոլորտներում նրանց կողմից հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացման աշխատանքներին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մեր երկրում մի քանի խոշոր ծրագրերում ներդրումներ իրականացնելու հնարավորությունը:
Գործարարները շնորհակալություն են հայտնել վարչապետ Աբրահամյանին ջերմ ընդունելության և աջակցություն ցուցաբարելու պատրաստակամության համար: