|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երեկ՝ օգոստոսի 8-ին, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստում Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Տիգրան Ղազարյանի միջնորդությամբ դատարանը «6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ կասկածվող Մուշեղ Մխիթարյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացրեց:
Մ. Մխիթարյանը վերցվեց կալանքի եւ տեղափոխվեց ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Տեղեկացնում է Shamshyan.com-ը: