|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայում «Ազգային շարժում» կուսակցության փոխնախագահ Սեմիհ Յալչընը սպառնացել է Հայոց ցեղասպանության գլխավոր իրագործողներից Ջեմալ փաշայի թոռանը` Հասան Ջեմալին:
Ըստ Demokrathaber-ի` ազգայնամոլ ղեկավարը սպառնալիքներ է հնչեցրել լրագրող Հասան Ջեմալի հասցեին այն բանից հետո, երբ նա T24 պարբերականի իր սյունակում խիստ քննադատության է ենթարկել ազգայնամոլներին` քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության օգտին քվեարկողներին աննամուս անվանելու համար:
Ազգայնամոլ ղեկավարը Հասան Ջեմալին մեղադրել է «թուրք պետության թշնամիների հետ համագործակցելու» համար և սպառնացել, ասելով.«Մենք լավ գիտենք քեզ և քեզ թիկունք կանգնած ՔԲԿ-ի հետ ինչպես վարվել»: