|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ոսկեպարի գյուղապետարանի աշխատակից Մեխակ Ստեփանյանը yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ երեկ` օգոստոսի երեքին, ժամը 17-ի սահմաններում գյուղի սահմանագոտու խոտածածկ տարածքներն այրվել են:
Նա նշեց նաև, որ հրդեհի ուժգնությունն ավելի մեծ է եղել Ոսկեպարի ձախակողմյան հատվածում: Տեղեկացանք նաև, որ կրակից սահմանագոտում ականներ են պայթել: Հրդեհը ներկայումս մեկուսացված է:
Գյուղապետարանի աշխատակիցը հայտնեց, որ հակառակորդը ականների պայթյունին որևէ կերպ չի արձագանքել և կրակոցներ չեն հնչել: