|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հորդանան գետի Արևմտյան ափի գյուղերից մեկում հրեա բնակիչները հարձակվել են մի ընտանիքի վրա և վառել 1,5 տարեկան պաղեստինցի երեխայի:
Ընտանիքի մյուս անդամները փրկվել են: Իսրայելի ոստիկանության տվյալներով` կատարվածը սովորական վրեժ է եղել:
Երկու հրեաներ կոտրել են ընտանիքի տան պատուհանները, Մոլոտովի կոկտեյլներ գցել ներս, իսկ տան դրսի պատերին գրություններ թողել` «Կեցցե Մեսիան» և «Վրեժ»:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ոճրագործները պատասխանատվության կենթարկվեն: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասն էլ կատարվածի համար մեղադրել է Իսրայելի իշխանություններին:
Ի դեպ, պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ի պատասխան
ուրբաթը «ցասման օր» է հռչակել: