|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությանը տարածքով ապահովելու համար վարձակալել Երևան քաղաքի Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքից 400 քառ. մետր մակերեսով գրասենյակային տարածքը` մեկ քառակուսի մետրը 4934 դրամ վարձավճարով: Վարձակալության ժամկետը օգոստոսի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ն է: Նախարարության գործունեությունը ապահովելու համար գործադիրը որոշում կայացրեց 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից նախարարությանը հատկացնել 9868.0 հազար դրամ: