|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ոստիկանության Կոտայքի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 29-ին, ժամը 12.25-ին, անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Անահիտ Վ.-ն:
Վերջինս 2007 թ. հունվարի 26-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ԱԱԾ վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի /անօրինական միգրացիայի կազմակերպում/ և 30 հոդվածի 3-րդ մասի /հանցափորձ/ մեղադրանքով: