|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր լրագրողները էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին հարց ուղղեցին նաիրիտցիների աշխատավարձերի պարտքի վճարման մասին:
Հիշեցնենք, որ նաիրիտցիները համաձայն չէին, որ կառավարությունը մաս-մաս վճարի իրենց աշխատավարձերը, որովհետև չէին հավատում, որ բոլորն, ի վերջո, կստանան իրենց աշխատավարձերը: Իսկ կառավարությունը նշել էր, որ եթե նաիրիտցիներն ուզում են, որ բոլորի աշխատավարձերը միանգամից վճարվեն, ուրեմն պետք է սպասեն 10-15 օր:
Երվանդ Զախարյանն այսօր լրագրողներին ասաց. «Աշխատավարձերը կսկսենք բաժանել արդեն մի քանի օրից: Նաիրիտցիներն անհանգստանալու առիթ չունեն. աշխատավարձերը կվճարվեն 2-3 օրից»: