|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Եվրահանձնաժողովը պատրաստ է Հունաստանին 7 մլրդ եվրոյի չափով միջանկյալ վարկ տրամադրել՝ պատգամավորների կողմից միջազգային վարկատուների հետ համաձայնությունը ընդունելու դիմաց. հայտնում է Газета.ру-ն՝ Reuters-ին հղումով:
Ընդ որում` Եվրահանձնաժողովը պատրաստ չէ ներել երկրի պարտքը՝ անկախ Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցից:
Հուլիսի 15-ին Հունաստանի խորհրդարանը կքննարկի «Կայունության եվրոպական մեխանիզմի (ESM) հետ համաձայնության գալու համար բանակցությունների անցկացման հրատապ միջոցների» օրինագիծը։ Նշենք, որ համաձայնության հասնելու պայմանն են երկրում բարեփոխումները և տնտեսման միջոցների ձեռնարկումը:
Օրինագծի ընդունումից է կախված ԵՄ-ի օգնության 3-րդ ծրագրի ճակատագիրը: