|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, որ երթով շարժվում էին դեպի Գլխավոր դատախազություն, նստել են Ամիրյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկում և առաջ չեն շարժվում: Նրանց նստելու պատճառները դեռևս հայտնի չեն, նրաք պահանջներ չեն ներկայացնում, այլ բացականչում են «ջուր», «ջրցան»: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորեց ազատել փողոցը` հակառակ դեպքում ոստիկանությունն ու կկիրառի` օրենքով սահմանված կարգով:
«Դուք արդեն լկտիանում եք: Փորձում եք ուշադրություն հրավիրել ձեզ վրա»,- հայտարարեց Օսիպյանը:
Դրանից հետո ցուցարարները որոշեցին վեր կենալ եւ շարունակել երթը: «Որտեղ կուզենք` կնստենք»,- բացակնչում էին նրանք: