|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանն ամառային հանգիստն անցկացնելու է հայրենի Ջավախքում: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ միշտ էլ ամառային հանգիստն անցկացնում է այնտեղ, որտեղ ծնվել-մեծացել է, և որտեղ գտնվում է իր հայրենի տունը: Այնտեղ կմնա 20 օր` ոչ պակաս:
Ըստ պատգամավորի` Ջավախքում կան հանգստի բոլոր պայմանները, աննման կանաչ բնություն, բացի այդ` այնտեղ են պատգամավորի ծնողների շիրիմները, այնտեղ է անցել պատգամավորի մանկությունը:
«Ջավախքը աղոթքի կանչող զանգի ղողանջ է, այնտեղ հանգստանալը, առանց չափազանցության, շատ հաճելի է»,- համոզված է Տաճատ Վարդապետյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է նշելու վաղվա Վարդավառը, նա պատասխանեց, որ իր երեխաների հետ այն անցկացնելու է Սևանում: