|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կինը` Սարե Դավութօղլուն, հարցազրույց է տվել թուրքական Milliyet պարբերականին:
Հարցազրույցի ընթացքում նա անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի դիրքորոշմանը: Խոսելով ամուսնու վարած արտաքին և ներքին քաղաքականության մասին` Սարե Դավութօղլուն հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին ամուսնու հայտարարությունը: «Արդյունքում` այս կառավարությունը փորձեց արդարացի մոտեցում ցուցաբերել այդ հարցում: Պարոն Ահմեդն ասաց, որ արտասահմանի հայերն էլ մեր հայերն են: Սակայն մեր երկրի բարեկեցությունը չցանկացողների ձեռքին խաղաթուղթ տալը տխրեցնող է: Կարծրատիպեր կան: Դժվար է ինչ-որ բան անել` առանց դրանք հաղթահարելու»,- ասել է նա: