|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Չարենցավանում 21-ամյա աղջիկը պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել 64-ամյա տղամարդու հետ, այնուհետեւ սպառնացել լուսանկարները ցույց տալ նրա ընտանիքի անդամներին. հայտնում է NEWS.am-ը:
Կայքի տեղեկություններով՝ աղջիկը մեծահասակ տղամարդու հետ սեռական հարաբերություններ է ունեցել 2014թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, այնուհետեւ մոր հետ միասին սպառնացել, որ այդ հարաբերությունները հավաստող լուսանկարները կհրապարակի:
Չհրապարակելու համար նրանք ստացել են պահանջած 2000 դոլարը, ինչպես նաեւ գրավոր պարտավորություն են տվել ոչնչացնել լուսանկարները: Սակայն մայրն ու դուստրը խոստումը չեն կատարել, որոշ ժամանակ անց նրանք դիմել են տղամարդուն՝ կրկին սպառնալով, որ այդ լուսանկարները կհրապարակի եւ ցույց կտան նրա ընտանիքի անդամներին, այս անգամ փոխվել է պահանջած գումարի չափը՝ 20.000 ԱՄՆ դոլար:
Մանրամասն` սկզբնաղբյուրում