|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Վաղը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Հանդիպում արվեստի հետ» շարքի շրջանակներում տեղի կունենա հերթական միջոցառումը: Վաղվա երեկոյի հյուրն է հայ մեծանուն արվեստագետ Արտո Չաքմաքչյանը: Հանդիպումն անցկացվում է կենտրոնի «Արտո Չաքմաքչյան. վերածնունդ» նորաբաց ցուցադրության շրջանակներում:
Ծրագրում` ցուցադրության դիտում կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում, դասախոսություն` «Արտո Չաքմաքչյան. կյանքը և ստեղծագործությունը» թեմայով /բանախոս` արվեստաբան, արվեստագիտության թեկնածու Շուշան Վարդանյան/, համերգային ծրագիր /«Զանգակներ» խումբ, գեղ. ղեկավար և խմբավար՝ Շահէ Քեշիշյան/, «Արտո Չաքմաքչյան. վերածնունդ» ցուցադրության պատկերագրքի շնորհանդես:
«Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքը մեկնարկել է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում 2010 թ. հոկտեմբերից: Պարբերաբար կազմակերպվող այս միջոցառումները նվիրված են հայ և համաշխարհային արվեստագետներին ու մշակութային կարևորագույն իրադարձություններին: