|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց դադարեցնել Շիրակի մարզի Սպանդարյան գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները, և համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու մասին որոշում կայացվեց: Վերոնշյալ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակվելու են Սպանդարյան համայնքի գյուղապետի ընտրություններ:
Ընտրությունների պատշաճ կազմակերպման նպատակով կառավարությունը պահուստային ֆոնդից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացրեց 1 միլիոն 124 հազար 200 դրամ: