|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները այսօր ժամը 19.45-ին, իրացնելով ստացված տվյալները, մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի երկրորդ շենքի մոտից բերման են ենթարկել 23-ամյա Միքայել Դոբրովոլսկուն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Զննությամբ նրա մոտից հայտնաբերվել է կռփազենք` կաստետ: Դոբրովոլսկին հայտարարել է, թե ինքը հանրահավաքի մասնակից է, ակտիվիստ և կռփազենքն էլ գտել է փողոցում:
Կռփազենքն առգրավվել է, Միքայել Դոբրովոլսկին ստորագրությամբ բաց է թողնվել: