|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետականներն այսօր երեկոյան «Օջախ» ռեստորանում քեֆ են անելու: Սերժ Սարգսյանը նրանց հրավիրել է քեֆի: Թերեւս տոնում են Աժ նստաշրջանի ավարտը եւ մեկնում արձակուրդ: Աժ-ում արտահերթ նստաշրջանի ընթացքում այսօր կվավերացվի ՌԴ-ի կողմից Հայաստանին 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկային պայմանագիրը:
Եվ պատգամավորներին խստորեն զգուշացվել է չբացակայել նիստից: Օրենսդիրները վաղուց պետք է մեկնեին արձակուրդ, բայց կառավարությունը «հարամեց» մի քանի արտահերթերով: Նշենք, որ ՀՀԿ գործադիրի մարմնի նիստն էլ այս շաբաթ կկայանա ուրբաթ օրը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում