|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իտալիայի սկանդալային նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հանգստյան օրերն անցկացրել են Ալթայում: Տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:
«Մանրամասներ չեմ կարող տրամադրել: Իսկապես նրանք եղել են Ալթայում: Բեռլուսկոնին իսկապես եղել է այստեղ մասնավոր այցով»,- ասել է Պեսկովը:
Նա նաև նշել է, որ Պուտինը դեռ չի պատրաստվում օգտվել իր ամառային արձակուրդից: