|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հունիսի 24-ին` ժամը 17.45-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Օշական գյուղում տուն է այրվում:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.40-ի սահմաններում, 1967 թ. ծնված Հայկ Մ.-ն հրկիզել է իր տունը:
Պատճառված վնասի չափը պարզվում է: Հայկ Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին և խոստովանել կատարածը:
Կատարվում է հետաքննություն: