|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը Yerkir.am-ի հետ զրույցում դատապարտեց ոստիկանների գործողությունները, որոնց ընթացքում տուժել են ցուցարարներ և լրագրողներ:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ ոստիկանները բռնի գործողություններ են իրականացրել, որից հետո բերման է ենթարկվել ավելի քան 200 ցուցարար:
«Մենք դեմ ենք կոպիտ վերաբերմունքին, նման բաներ չենք տանում: Մենք կողմնակից ենք բանակցային տարբերակով հարցերը լուծելուն»,- ասաց Մանուկյանը: Նա նշեց նաև, որ ինքն անձամբ ոստիկանների նման պահվածքը դատապարտում է: