|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոալիցիա կազմելու վերաբերյալ կեսգիշերին գրառում է արել Twitter-յան իր էջում:
«Թուրքիան համընդհանուր լեզվով, համընդհանուր նպատակներով և համատեղ մտքի շրջանակներում հիմնված կոալիցիայով կարող է դարձյալ կայունություն և վստահություն հաստատել: Այն կուսակցությունն ու քաղաքական գործիչները, ովքեր կուսակցությունների համատեղ կետերը հաշվի առնելու փոխարեն տարբերություններն են առաջ բերում, պատասխան են տալու ժողովրդին: Ոչ ոք իրավունք չունի ընտրությունների արդյունքում գոյացած պատկերի պատասխանատվությունը ստանձնելու փոխարեն այն օգտագործել համակարգը «կողպելու» համար»,- գրել է նա: